«Քարֆուրը» Երևանում նոր մասնաճյուղ կունենա

«Քարֆուրը» Երևանում նոր մասնաճյուղ կունենա

PanARMENIAN.Net - «Քարֆուր Հայաստան» սուպերմարկետը Երևանում շուտով կունենա նոր մասնաճյուղ՝ «Ռոսիա Մոլում»: Այդ մասին ասվում է առևտրային ցանցի ֆեյսբուքյան էջում:

Carrefour-ը մուտք է գործել Հայաստան 2015-ի մարտին և գործում է Yerevan Mall-ում: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը Carrefour-ի և առևտրի կենտրոնի միջև ստորագրվել էր դեռևս 2014-ի մայիսի 13-ին, ՀՀ և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ՝ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակում:

Carrefour ընկերության առաջին հիպերմարկետի բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս 2013-ի վերջին: Այն մի քանի անգամ հետաձգվել է: Երբ 2014-ի մայիսին ՀՀ այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելեց Yerevan Mall-ում նախատեսվող հիպերմարկետի շինհրապարակ, նշվում էր, որ բացումը տեղի կունենա հոկտեմբերին:Ցանցն իր ապրանքն ինքն է ներկրում, ինչը մրցակցային առավելություն է տալիս: Դեռևս 2012-ի վերջին ընկերությունը Հայաստանում աշխատատեղերի մրցույթ էր հայտարարել և իր ապագա առևտրի կենտրոնի համար աշխատակազմ էր հավաքագրում:

2017-ին Քարֆուր Հայաստան-ը 313 մլն դրամ է փոխանցել բյուջե:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---