Արտակ Սարգսյանը լքում է խմբակցությունը. ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնությունը կորցնելու եզրին է![]() 5 հունիսի 2018 - 21:20 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, գործարար-պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը հայտարարել է խմբակցությունը լքելու մասին։ «Հարգելի՛ հայրենակիցներ։ Ակնհայտ և անհերքելի է մեր երկրում նոր իրականության հիմնավորումն ու իրադրության փոփոխությունը: Ելնելով քաղաքական զարգացումներից ու ստեղծված իրավիճակից` ուզում եմ հայտնել Ձեզ, որ դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ից ու Ազգային Ժողովի հանրապետական խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ: Որպես անկախ պատգամավոր շարունակելու եմ գործունեությունս ի նպաստ մեր ժողովրդի, Հայաստանի Հանրապետության», - ասված է պատգամավորի հայտարարությունում։ Սարգսյանը ՀՀԿ խմբակցությունը լքած 5-րդ պատգամավորն է Արթուր Գևորգյանից, Շիրակ Թորոսյանից, Արման Սահակյանից ու Ֆելիքս Ցոլակյանից հետո։ ՀՀԿ-ն կկորցնի խորհրդարանական մեծամասնությունը, եթե խմբակցությունը լքի ևս մեկ պատգամավոր։ ![]() ![]() Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը» Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |