Ռուսաստանում ձերբակալվել են կասկածյալներ` հայկական ընտանիքի սպանության գործով

PanARMENIAN.Net - Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք երիտասարդի Իրկուտսկի շրջանի Նովոգրուդինո գյուղում ամուսնական զույգի սպանության կասկածանքով, հաղորդել են ՌԴ ԴՔՀ Իրկուտսկի շրջանի քննչական վարչությունում: Եւս մեկ կասկածյալ հետախուզվում է: Չորս երիտասարդները` 1992, 1990, 1987 եւ 1989 թվականին ծնված, թալանել են մի քանի ամառանոց, ապա մտել են հայաստանցի ամուսիններին պատկանող կրպակ: Երիտասարդները որոշել են տիրել ընտանիքի ողջ ունեցվածքին: Հանցագործցներն սպանել են ընտանեկան զույգին: Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց սպանություն), հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---