Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւը պաշտպանում են 59 կոնգրեսական15 ապրիլի 2008 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսականներ Մայքլ Բեկմանը, Շարլիզ Գոնզալեսը, Զակ Սպեյսը եւ Տիմ Ուոլբերգը աջակցել են բանաձեւի նախագծին, որը դատապարտում է հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում: Այդպիսով, բանաձեւի կողմնակիցների թիվը հասել է 59-ի:Կոնգրեսական Ջոզեֆ Կրոուլիի այս տարվա հունվարին ներկայացված օրինագիծը, դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը, կոչ է անում Թուրքիային համապատասխան միջոցների դիմել խոսքի ազատությանը սատար լինելու համար եւ չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը: «Ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ այդ բանաձեւը եւ աջակցում եմ ջանքերին` ուղղված նրան, որպեսզի ապացուցվի, որ Հրանտ Դինքի կյանքն ու գործունեությունը մոռացված չեն»,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ Բեկմանը: «Համագումարը բարձր է գնահատել կոնգրեսականների կողմից բանաձեւի պաշտպանությունը: Հրանտ Դինքը օրինապահ քաղաքացի է եղել, ով հավատում էր ժողովրդավարական իդեալներին եւ խաղաղ բարեփոխումներին: Կոնգրեսը պետք է լուրջ միջոցներ ձեռանարկի, որպեսզի Թուրքիան վերացնի 301-րդ հոդվածը, որով մեղադրվում են երկրի քաղաքացիները, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին»,- հայտարարել է AAA-ի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |