Փոխնախարար. ՊՆ-ում չարաշահումների դեպքեր չկան

Փոխնախարար. ՊՆ-ում չարաշահումների դեպքեր չկան

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունում ներդրվելու են ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմներ: Այդ մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:

Նա նաև ընդգծել է, որ այս պահին նախարարությունում չարաշահումների դեպքեր չկան՝ ընդգծելով, որ լինելու դեպքում դրանք կուղարկվեն ԱԱԾ, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում դատախազության կողմից հայտնաբերած խախտումներին՝ փոխնախարարը նշել է. «Դրանց վերաբերյալ ես էլ եմ դժգոհություններ ստացել, հարցն ուշադրության կենտրոնում է, բայց քանակի պակաս ու որակի խնդիր կարծես չկա»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել: Նշվում է, որ բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա, ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով 2018 թվականի փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին և 2-րդ հայտատու ընկերություններին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---