ԱՊՀ-ում ռազմական արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիր են ստորագրել

ԱՊՀ-ում ռազմական արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Նիստի ընթացքում միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման մասին:

Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-համատեղհամակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի համակարգի շահագործման և հետագա կատարելագործման համաձայնագրերին առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի արդյունքներով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները ստորագրվել են:

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու և ԱՊՀ ՊՆ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---