Կաթողիկոսը պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջող եկեղեցականներին

Կաթողիկոսը պատրաստ է հանդիպել իր հրաժարականը պահանջող եկեղեցականներին

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կկայանա «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման բողոքի ակցիան, որի նպատակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականն է հայրապետական գահից, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացումը Հայաստանում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կաթողիկոսը հրավեր է փոխանցել ակցիայի մասնակիցներին՝ հունիսի 7-ին հանդիպելու իր և եպիսկոպոսների հետ։

«Հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը», - գրել է Տեր Վահրամ Մելիքյանը:

Շարժումը բաց նամակ էր հրապարակել՝ հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ «նոր և արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի և վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից»:

«19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները», - նշված է բաց նամակի մեջ: Ազգային-եկեղեցական շարժման ներկայացուցիչներն ավելի վաղ Գարեգին Բ-ին ուղղված կոչով էին հանդես եկել:

«Վեհափառ Տեր, Ձեր գահակալության տարիներին Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին շեղվեց իր առաքելությունից և այդպես էլ չկարողացավ համախմբել իր զավակներին Մայր Եկեղեցու գմբեթի ներքո։ Երկիրը հանձնեցիք աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհապաշտներին․․․ Լռեցիք երկրում տիրող սոցիալական անարդարությունների, արտագաղթի, սպիտակ ջարդի, ազգակործան քաղաքական դավերի, ժողովրդի ազգային, կրոնական ու մշակութային դիմագիծն այլասերող երևույթների դեմ», - ասվում էր հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---