Օրվա կարևոր նշանակումներն ու պաշտոնանկությունները` 1 տեղում

Օրվա կարևոր նշանակումներն ու պաշտոնանկությունները` 1 տեղում

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ը բուռն օր եղավ ՀՀ ու Արցախի իշխանությունների համար բազմաթիվ պաշտոնանկությունների ու նշանակումների առիթով։ PanARMENIAN.Net ը ամփոփում է հայկական 2 պետությունների կառավարման օղակներում օրվա կարևորագույն փոփոխությունները։

Հունիսի 1-ին ուժայինների ու քաղաքացիականների մասնակցությամբ ընդհարմանը հետևած բողոքի ցույցերի հետքերով հրաժարական են տվել մի շարք արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներ․ երեկոյան նախագահ Բակո Սահակյանը կատարել է նոր նշանակումներ։ Ստեփանակերտում փոփոխությունները հետևյալն են․

Պետնախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնում փոխարինեց ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

ԼՂ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին փոխարինել է Սամվել Շահրամանյանը։

ԼՂ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի փոխարեն նշանակվել է Իգոր Գրիգորյանը։

ԱԱԾ պետի տեղակալ Գագիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից և անցել թոշակի։

ՀՀ-ում պաշտոնավարման ավարտի մասին են հայտարարել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։ Նրանց փոխարինողներ չեն նշանակվել։ Բացի այդ, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկել է սպասվող հրաժարականի մասին․ հակիրճ ներկայացնելով իր արած աշխատանքը նա գրել է․ «սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։

Վարչապետի հրամանով պաշտոնից ազատվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

Նույն օրը նշանակվել են ՊԵԿ 2 փոխնախագահներ Արթուր Մանուկյանն ու Միքայել Փաշայանը։ Արմեն Փամբուխչյանը և Բագրատ Բադալյանը նշանակվել են տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարի տեղակալներ, Քրիստինե Ասատրյանն ու Սարգիս Ավագյանը՝ սպորտի ու երիտասարդության հարցերով փոխնախարարներ։

Ներքաղաքական կյանքի վրա մեծ ազդեցություն թողած իրադարձությունն էլ նշանակում կամ հրաժարական չէ․ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը դուրս է եկել խմբակցությունից՝ մնալով անկախ պատգամավոր․ ՀՀԿ-ն այսպիսով մնացել է 52 պատգամավորով՝ կորցնելով մեծամասնությունն ԱԺ-ում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---