«Ավրորա» մրցանակի դափնեկիր Քաթինան Արցախում է

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Քաթինան Արցախում է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ընդունել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր, անվանի բժիշկ Թոմ Քաթինային:

Նախագահը ողջունել է Թոմ Քաթինայի՝ Արցախ այցելելու որոշումը՝ նշելով, որ Արցախում քաջատեղյակ են նրա գործունեությանը և նրա անձի հանդեպ տածում են մեծ հարգանք:

Հանդիպմանը ներկա էին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին, Երևանում։

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Երախտագիտության այս գաղափարն արտահայտվում է «Ավրորայի» բոլոր նախաձեռնություններում, որոնք ստեղծված են աջակցելու նրանց, ովքեր պաշտպանում են մարդկային արժեքներն ու մարդկային կյանքը։

Ի տարբերություն 2016 և 2017 թվականների հանդիսությունների, 2018թ. Մրցանակի շնորհման արարողությունը մի յուրահատուկ եռագրություն է, «Ավրորայի» դափնեկրի անունը կհնչի արևածագին՝ Արարատ լեռանը հնարավորինս մոտ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---