Թրամփը ներել է ցմահ բանտարկված կնոջը, ում համար խնդրել էր Քարդաշյանը 7 հունիսի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատել է թմրանյութերի համար ցմահ դատապարտված 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի կալանքի ժամկետը, հայտնել է Սպիտակ տունը: Վերջերս ԱՄՆ նախագահին կնոջը ներելու խնդրանքով էր դիմել Քիմ Քարդաշյանը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել էր Քիմ Քարդաշյանին, նրանք քննարկել էին քրեական իրավունքի հնարավոր բարեփոխումը: Ջոնսոնը 22 տարի է անցկացրել կալանավայրում, նա արդեն ծոռներ ունի: Քիմ Քարդաշյանն արդեն արձագանքել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ Ջոնսոնի ներումն անվանելով «լավագույն նորությունը»: «Ջոնսոնը պատասխանատվություն է ստանձնել իր արարքների համար և 2 տասնամյակ շարունակ օրինակելի կալանավոր է եղել: Չնայած ցմահ բանտարկությանը՝ Էլիսը շատ է աշխատել իր վրա բանտում և օրինակ է ծառայել մյուս կալանավորների համար»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սպիտակ տունը չի մանրամասնել, թե երբ ազատ կարձակվի Ջոնսոնը և կոնկրետ ինչի համար էր դատապարտվել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |