«Սասնա ծռերից» Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել

«Սասնա ծռերից» Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանն ազատ է արձակվել:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հայտնում է Yerkir.am-ը:

Դատարանը որոշել է՝ Սարգսյանի կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով:

Հունիսի 6-ին ազատ էր արձակվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը։

Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---