7 հունիսի 2018 - 13:54 AMT
Փաշինյանը՝ համաներման մասին. Գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում

Համաներման գործընթացն իրականացվում է գաղտնիության պայմաններում: Այս մասին խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանն ասել է ՀՀ վարաչպեը Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ծառուկյան» խմաբկացության պատգամավոր Նապալեոն Ազիզյանի հարցին, թե երբ է լինելու համաներում:

«Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինել-չլինելը քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասել է Փաշինյանը:

Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե կառավարության գործունեության համար հայեցակարգային են լինելու իշխանությունը բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտության իրավունքի վրա ձևավորելը, հանրային միությունը, ՀՀ արտաքին և ներքին անվտագության ապահովումը, անվտանգության բարձրացումը, կոռուպցիայի մերժումը, քաղաքականության և բիզնեսի տարանջատումը, տնտեսական մրցակցության ապահովումը, մարդու իրավուքների պաշտպանությունը: