Տոնոյան. Վիգեն Սարգսյանի սկսած ծրագրերը կշարունակվեն 7 հունիսի 2018 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի սկսած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը կշարունակվեն իրագործվել: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Դրանք մենք դիտարկում ենք որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակ։ Այդ տարբերակը առաջարկվել է, կիրառվում է և չի խոչընդոտում մեր զինված ուժերին զարգանալ»,- հայտարարել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը։ Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև հայտնի «1000 դրամների»` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ծրագրին, որը նույնպես Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն էր: Գործող նախարարն ասել է, որ այդ ծրագիրը ևս կշարունակվի և հավելել. «Այս պահին որևէ հիմք չկա վերացնելու այդ ծրագիրը»։ Պաշտպանության նախարարը դրական է արտահայտվել նաև նախորդ կառավարության մեկ այլ նախաձեռնության մասին, երբ բանակից խուսափած և հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները դադարեն վճարել բաց թողնված զորակոչի համար։ Հանրապետական խմբակցությունը նախորդ նստաշրջանում փոփոխություն էր առաջարկել «Սահմանված կարգի խախտմամբ զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում և նախագիծն ընդունվել էր։ Ըստ այդ օրենքի, ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրանում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, հնարավորություն կունենան ամեն բաց թողնված զորակոչի համար վճարելով 200 հազար դրամ՝ ազատվել քրեական հետապնդումից և վերադառնալ հայրենիք: Օրենքը գործելու է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: «Ինչ-որ մի պահի այդ գործընթացը պետք է կանգ առնի, թե չէ ստացվում է, որ մենք անընդհատ խրախուսում ենք՝ գնացեք, քսանյոթ տարին կլրանա, կվերադառնաք, որոշ մուծումներ անելով կազատվեք բանակային ծառայությունից։ Պետք է կանգ առնել», -հայտարարել է պաշտպանության նախարարը։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարություններին, թե պետք է թեթևացնել բանակում զինծառայող ունեցող ծնողի հոգսը և այնպես անել, որ ծնողները կենցաղային իրեր չուղարկեն զորամասներ, իրենց ծառայող որդուն, Դավիթ Տոնոյանն ասել է, որ այդ բարեփոխումը սկսվել է դեռ նախորդ նախարարի պաշտոնավարումից։ «Որպես պաշտպանության նախարար ձեզ հայտարարում եմ՝ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է և այն, ինչ մենք ունեցել ենք 1992, 2002-ին և հետո՝ 2017 և 2018 թվականներին, տարբերվում են։ Այս պահին զինծառայողների հագուստի ու այլ կենցաղային հարցերի հետ կապված փոփոխությունները կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվել է ձևաչափը, փոխվել են չափանիշը։ Այս պահից սկսած մենք ուղղակի շարունակելու ենք բարելավել և դարձնել էլ ավելի լավը», -հայտարարել է Տոնոյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին մինչև հուլիսի 10-ը բանակ կզորակոչվի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել է արտերկրում գտնվող և «բանակից ազատված» զորակոչիկներին: Մինչ այդ նա ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը ամառվա զորակոչին ծառայության է մեկնելու բանակ։ Աշոտն էլ իր հերթին նշել էր, որ դիմում է գրել և ցանկանում է զինվորական ծառայությունն անցկացնել Արցախում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |