Norway Chess Classic-ն ավարտվել է. Արոնյանը կիսում է 5-6 տեղերը

Norway Chess Classic-ն ավարտվել է. Արոնյանը կիսում է 5-6 տեղերը

PanARMENIAN.Net - Ստավանգերում ավարտվել է Norway Chess Classic մրցաշարը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը մրցաշարի 9-րդ տուրից հետո 4 միավորով կիսել է 5-6 տեղերն ամերիկացի Ուեսլի Սոյի հետ:

Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը (նա դուրս է մնացել մրցաշարից ոտքի վնասվածքի պատճառով), Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։

9-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Գերմրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ ամերիկացի՝ Ֆաբիանո Կարուանան:

9-րդ տուրի արդյունքները. Կարուանա-Սո՝ 1:0, Կարյակին-Անանդ՝ 0:1, Արոնյան-Նակամուրա, Վաշիե-Լագրավ-Կարլսեն՝ ոչ ոքի:

Կարուանան զբաղեցրել է առաջին տեղը 5 միավորով, Կարլսենը, Նակամուրան և Անանդը կիսում են 2-4-րդ տեղերը 4,5 միավորով: Սոն և Արոնյանը կիսում են 5-6 տեղերը՝ 4-ական միավորով: Մամեդյարովը 3,5 միավորով 7-րդ տեղում է, Վաշիե-Լագրավն ու Կարյակինը կիսում են 8-9-րդ տեղերը 3-ական միավորով:

Ավանդական մրցաշարն անցնում էր մայիսի 27-ից հունիսի 8-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---