13 սեպտեմբերի 2002 - 18:57 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԹՈՒՐՔԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՃՆՇԵԼՀԱՅԵՐԻՆ
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Օմեր Իզղին հայտարարել է, որ «հայերի պնդումներն այսպես կոչված ցեղասպանության մասին անհիմն են, քանի որ իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան հանդուրժողականություն է ցուցաբերել հայերի նկատմամբ»: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին առընթեր Մշակույթի, արվեստի եւ մամուլի խորհուրդը հրատարակել է «Հայերն Օսմանյան կայսրության վերջին շրջանում» գիրքը, որի նախաբանում Օմեր Իզղին նշել է, որ օսմանյան ժամանակաշրջանում հայերը կարեւոր պաշտոններ են զբաղեցրել պետական կառույցներում: Նա նաեւ նշել է, որ թուրքերը երբեք չեն ճնշել հայերին, եւ այսպիսով, «հայերի ցեղասպանության մասին պնդումները չունեն որեւէ իրական հիմք»: