Թուրքիային «չի մտահոգում» Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը

PanARMENIAN.Net - Թուրքիային «չի մտահոգում» Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարուհ Լոլօղլուն: Նրա խոսքերով, Քնեսեթում նման բանաձեւի ընդունման փորձեր բազմիցս են եղել: «Եվ ամեն անգամ այդ փորձերն անհաջող են եղել: Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շատ սերտ համագործակցություն կա բազում ոլորտներում: Չեմ կարծում, թե այս անգամ Իսրայելի Քնեսեթը դրական որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ»,-հայտարարել է Ֆարուհ Լոլօղլուն, հաղորդում է 1news.az-ը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին Քնեսեթում առաջին անգամ սկզբունքային որոշում կայացվեց այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման կքննարկվի Իսրայելի խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկությունն արվել է պատգամավոր Խաիմ Օրոնի («Մերեց») կողմից: Պատգամավոր Զեեւ Էլկինը («Քադիմա») առաջրկեց քննարկել այդ թեման կրթության եւ գիտության հանձնաժողովում: Պատգամավոր Յոսեֆ Շագալն առաջարկեց, որ հարցը քննարկվի արտաքին գործերի եւ պաշտպանության հանձնաժողովում:



Այդ կապակցությամբ Թուրքիայի ներկայացուցիչները սկսեցին հանդես գալ հայտարարություններով, թե Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը բացասաբար կանդրադառնա Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---