Արամ Մանուկյանն ազատ է արձակվել

Արամ Մանուկյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի առաջնորդներից Պավել Մանուկյանի որդի Արամ Մանուկյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից:

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը երաշխավորագիր են ներկայացրել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Նա առողջական խնդիրներ ունի:

Ավելի վաղ, ազատ էր արձակվել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մեկ այլ անդամ Արամ Հակոբյանը. նա ազատվել էր 500.000 դրամ գրավի դիմաց:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից, ևս մեկ վիրավոր ոստիկան մահացավ հիվանդանոցում:

Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ:

 Ուշագրավ
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ
Պն-ն հորդորում է զերծ մնալ ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց