Ադրբեջանցիները խնդրել են ՀՀ ԶՈւ-ին՝ թույլատրել քաղաքացիներին մոտենալ Գյուննութի գերեզմանատանը

Ադրբեջանցիները խնդրել են ՀՀ ԶՈւ-ին՝ թույլատրել քաղաքացիներին մոտենալ Գյուննութի գերեզմանատանը

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նման խնդրանք այդ հատվածում ադրբեջանական կողմը հայտնել է առաջին անգամ։ Հայկական կողմը հավատարիմ լինելով մարդասիրական նորմերին և մշտապես կատարելով լարվածության թուլացման քայլեր, համաձայնել է թույլատրել խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ գերեզմանատեղիին», - գրել է նա:

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ներն ապատեղակատվություն էին տարածել, թե իբրև ադրբեջանցիները «վերադարձել են մայիսին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ազատագրված» Գյուննութ բնակավայր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---