16 ապրիլի 2008 - 17:33 AMT
ԵԽԽՎ-ում բանաձեւ է ընդունվել, որում կոչ է արվում Հայաստանի իշխանություններին կարգավորել իրադրությունը երկրում
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգային հանձնաժողովը այսօր բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցով, որում կոչ է անում Հայաստանի իշխանություններին կարգավորել իրադրությունը երկրում: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է Երեւանում մարտի 1-2 իրադարձությունների անկախ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, հանցագործություններ չկատարած բանտարկյալների ազատումը, հանրահավաքներիր անցկամանը վերաբերող օրենքի բարեփոխումը, ընդդիմության հետ երկխոսությունը, քաղաքական գործընթացներում ընդդիմության դերի մեծացումը:

Ինչպես նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ավետ Ադոնցը, բանաձեւում ներկայացված են Հայաստանում գոյություն ունեցող բոլոր կաեւոր խնդիրները:

«Մենք արդեն որոշ գաղափար ունեինք բանաձեւի նախագծի վերաբերյալ, մասնավորապես, ձերբակալված անձանց, երկխոսության կարեւորության, հետաքննության անկախության հարցերով. բոլոր այդ կետերը կարեւոր են մեզ համար եւ առաջին հերթին պետք են մեզ»,- ասել է նա:

Ինչպես հայտնել է ԵԽԽՎ զեկուցող Ջոն Պրեսկոտը Ստրասբուրգում անցնող ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին, Հայաստանի նախագահական ընտրությունները անցել են Եվրախորհրդի չափանիշներին եւ երկրի կողմից ԵԽ առաջ հանձն առած պարտավորություններին համապատասխան: Զեկուցողի խոսքերով, միեւնույն ժամանակ մի շարք թերություններ են եղել` կապված ընտրական համակարգի եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ հասարակության վստահության հետ: Իր զեկույցում Պրեսկոտն անդրադարձել է նաեւ մարտի 1-ի հետընտրական զարգացումներին: Զեկույցում նշված է, որ մարտի 1-ի առավոտյան Հայաստանի ոստիկանությունը խուզարկել է Ազատության հրապարակում տեղակայված ընդդիմության վրանները եւ հանդիպելով ցուցարարների դիմադրությանը, վրաններն ապամոնտաժելու որոշում է կայացրել: ԵԽԽՎ զեկուցողը նաեւ նշել է, որ Երեւանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ձերբակալվել են Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կողմնակիցները եւ, հավանաբար, իշխանությունները կտրուկ միջոցների եմ դիմել ընդդիմության դեմ, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: