Փաշինյանը կմեկնի ֆուտբոլի ԱԱ բացմանը. Հանդիպելու է Պուտինին11 հունիսի 2018 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այս շաբաթ Մոսկվայում հանդիպելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ Փաշինյանը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը: «Այո. Սպասում ենք ֆուտբոլի»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը: Այդ մասին հայտնել է աղբյուրը ՌԴ նախագահի աշխատակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սա առաջին միջոցառումը կլինի, որին մասնակցում են և Փաշինյանը, և Ալիևը: Ավելի վաղ Փաշինյանի առաջիկա այցի մասին հայտնել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն այցի մանրամասներ չէր հայտնել: Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումը տեղի կունենա հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում մրցաշարի առաջին խաղից կես ժամ առաջ: Առաջնությունը կբացվի Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականների խաղով: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |