Եղոյան. Փաշինյանի և Ալիևի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում

Եղոյան. Փաշինյանի և Ալիևի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում Մոսկվայում այս պահի դրությամբ որևէ ձևաչափով նախատեսված չէ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Այս պահի դրությամբ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ», - նշել է Եղոյանը:

Ինչպես հայտնի է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, որտեղ ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացմանը։ Նա հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Մոսկվայում ֆուտբոլի առաջնության բացմանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---