Իրանական բեռնատարները կազատվեն ճանապարհային հարկից՝ ՀՀ-ում բեռնափոխադրումներից օգտվելու դեպքում11 հունիսի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստան մուտք գործող Իրանի տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցները կարող են ազատվել ճանապարհային հարկից, եթե մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվեն ՀՀ-ԻԻՀ սահմանից առավելագույնը 1 կմ հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում: Նշվում է, որ ճանապարհային հարկի վճարումից խուսափելու համար իրանական բեռնատարները չեն մտնում Հայաստանի տարածք, ինչի արդյունքում բեռնափոխադրումների հետ կապված բոլոր հարակից ծառայությունները՝ բեռնում, բեռնաթափում, պահեստավորում, փաթեթավորում, կշռում և այլն, մատուցվում են իրանական կողմի տարածքում: Կառավարությանհունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկվելու է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |