ԶԼՄ. ՌԴ-ն մտահոգված է ՀՀ-ում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ բացված ռեֆերենս լաբորատորիաներով11 հունիսի 2018 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտագոհություն է հայտնել Հայաստանում և Ղազախստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ: Այս մասին գրում է ռուսաստանյան «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Մոսկվան Երևանի հետ քննարկում է կենսաբանական հետազոտությունների ոլորտում գործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը, ինչը «թույլ կտա ռուսական կողմին հասանելիություն ունենալ Հայաստանի տարածքում գործող լաբորատորիաներին»: 2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում ռեֆերենս լաբորատորիաներ եմ բացվել: Ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ լաբորատորիաները վտանգավոր են, քանի որ կարող են զբաղվել կենսաբանական զենքի արտադրությամբ և օգտագործել այն Հայաստանի բնակչության դեմ: Այս տեղեկությունները հերքվել են Հայաստանի պատկան մարմինների և ԱՄՆ դեսպանատան կողմից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |