Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո

Քնեսեթը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի Թուրքիայում ընտրություններից հետո

PanARMENIAN.Net - Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կքննարկի ընդլայնված նիստում հունիսի 26-ին: Քննարկումը կայանալու էր հունիսի 12-ին, սակայն Իսրայելի օրենսդիր մարմինը տեղափոխեց քննարկումը, գրում է The Times of Israel-ը:

Խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը և «Մերեց» ձախակողմյան ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թամար Զանդբերգը պայմանավորվածության են հասել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը տեղի կունենա Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք ընտրություններից հետո, որոնց արդյունքում Թուրքիան կդառնա նախագահական երկիր:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ընդունեց ԱԳՆ խորհուրդը՝ հետաձգելով հարցի շուրջ քննարկումները, Թուրքիայի գործող նախագահ Էրդողանին ակամա չօգնելու համար, քանի որ նա կարող էր օգտվել Հայոց ցեղասպանության ճանաչումից Իսրայելում և ստանալ Իսրայելի քաղաքականությունից դժգոհ մարդկանց ձայները:

Իսրայելը մասնակիորեն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ Քնեսեթի կրթության կոմիտեն ճանաչել և քննարկել է ցեղասպանության վերաբերյալ օրինագիծը, իսկ Քնեսեթը 2012-ից ի վեր ամեն տարի նշում է Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---