Քոչարյան. Առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Արցախի հետ նստել բանակցային սեղանի շուրջ

Քոչարյան. Առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Արցախի հետ նստել բանակցային սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելու պարտականություն այն հարցերի շուրջ, որոնք Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության տիրույթում են: Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ:

«Քանի դեռ Բաքուն չի ընդունում Արցախի մասնակցությունը, դա լակմուսի թղթի պես ցույց է տալիս, որ ինքը հակված չէ առաջընթացի: Դրա համար երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի ներգրավում, դա շատ կարևոր է, բայց նաև հասկանանք երկրորդը՝ այսօր կա՞ հնարավորություն առաջընթացի: Այսօր չկա այդ հնարավորությունը հենց Բաքվի քաղաքականության պատճառով»,- նշել Քոչարյանը,հայտնում է Panorama.am-ը:

Փոխնախարարը նաև շեշտել է՝ եթե Ադրբեջանը ցանկանում է իրականում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձևացնի, որ այդպիսի սուբյեկտ գոյություն չունի:

«Բոլորի համար ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է»,- ասել է նա:

Քոչարյանի խոսքով, հայկական երկու պետություններում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող չամրապնդել հայկական կողմի դիրքերը միջազգային ասպարեզում: «Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը բոլորովին այլ դաշտում է: Դա մեր մտավոր կարողությունն ու ստեղծագործ ներուժն է»,- ասել է նա:

Մայիսի 9-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---