Չավուշօղլու. Եթե Թուրքիան ժամանակին բավականաչափ հզոր լիներ, թույլ չէր տա Ադրբեջանի «տարածքների օկուպացիա»

Չավուշօղլու. Եթե Թուրքիան ժամանակին բավականաչափ հզոր լիներ, թույլ չէր տա Ադրբեջանի «տարածքների օկուպացիա»

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան ժամանակին անհրաժեշտ հզորությունն ունենար, թույլ չէր տա, որ Ադրբեջանի «տարածքներն օկուպացվեն»: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը թուրքական ԶԼՄ-ների վրա հղումով:

Չավուշօղլուն հավելել է, որ Ադրբեջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Թուրքիայի համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ Անկարան միշտ սատարել է Բաքվին և առաջիկայում ևս կշարունակի աջակցել Ադրբեջանին:

Հունիսի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Թուրքիա TANAP գազամուղի բացմանը ներկա գտնվելու նպատակով: Այն «Հարավային գազային միջանցքի» մաս է կազմում:Ադրբեջանի և Թուրքիայի հանքավայրերից, գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կարտահանվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---