Անանուն աղբյուրներ մեկնաբանելն «անշնորհակալ գործ է»․ ԱԳՆ-ն՝ լաբորատորիաների մասով Մոսկվայի «մտահոգվելու» մասին

Անանուն աղբյուրներ մեկնաբանելն «անշնորհակալ գործ է»․ ԱԳՆ-ն՝ լաբորատորիաների մասով Մոսկվայի «մտահոգվելու» մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Կոմերսանտը», հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, որ հունիսի 11-ին Ալմաթիում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), արտգործնախարարների խորհրդի նիստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտագոհություն է հայտնել Հայաստանում և Ղազախստանում ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեության վերաբերյալ:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ասաց, որ անանուն աղբյուրների տեղեկությունները մեկնաբանելն ինքը «համարում է անշնորհակալ գործ», և հորդորեց հիմնվել միայն պաշտոնական տեղեկատվության վրա:

Անդրադառնալով ռուսաստանյան ԶԼՄ-ի կողմից շրջանառվող մեկ այլ տեղեկության, որ Մոսկվան և Երևանը կենսաբանական հետազոտությունների ոլորտում գործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հնարավորություն են քննարկում, ինչը թույլ կտա ռուսական կողմին հասանելիություն ունենալ ՀՀ տարածքում գործող լաբորատորիաներին, Բալայանն ասաց, որ չբանակցվող փաստաթղթի մասին տեղեկատվություն, որպես կանոն, չի հրապարակվում:

2016 թվականին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ Երևանում, Գյումրիում և Իջևանում ռեֆերենս լաբորատորիաներ են բացվել: Ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ պնդում էին, որ լաբորատորիաները վտանգավոր են, քանի որ կարող են զբաղվել կենսաբանական զենքի արտադրությամբ և օգտագործել այն Հայաստանի բնակչության դեմ:

Այս տեղեկությունները հերքվել են Հայաստանի պատկան մարմինների և ԱՄՆ դեսպանատան կողմից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---