ՀՀ-ն ողջունում է ԱՄՆ և Հս. Կորեայի ղեկավարների պատմական հանդիպումը13 հունիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Սինգապուրում հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ: Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տևական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը:Հյուսիսային Կորեայի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ քննարկել Կորեական թերակղզում միջուկային զենքից ազատ գոտու ստեղծման հնարավորությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |