Մառնեուլի ադրբեջանցի քաղաքապետը ձերբակալվել է![]() 13 հունիսի 2018 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ քաղաքի ադրբեջանցի քաղաքապետ Թեմուր Աբազովը ձերբակալվել է՝ անձի արժանապտվությունը ստորացնելու մեղադրանքով: Համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ Վրաստանի իշխանությունների հասցեին անպարկեշտ արտահայտված անձի մարդկային արժանապատվությունը ստորացվում է, հայտնում է Sputnik Գրուզիան: Մառնեուլի բնակիչը Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ էր արել իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի և Մառնեուլի քաղաքապետ Թեմուր Աբազովի հասցեին: Դրան հաջորդեց մեկ այլ տեսանյութ, որտեղ արդեն Մառնեուլի վերոնշյալ բնակիչը ներողություն է խնդրում, իսկ հետո նրան ստիպում են լվացվել, ինչպես ենթադրվում է, մեզով: Քրեական գործը հարուցվել է «մի խումբ անձանց կողմից մարդուն ստորացնելու կամ անմարդկային վերաբերմունքի» հոդվածով, ինչը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ: Քննությունն իրականացնում են դատախազության աշխատակիցները Մառնեուլի քաղաքապետը լրագրողներին ասել է, որ ոչինչ չգիտի այդ միջադեպի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |