ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկումը մասնակի չեղարկվել է

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկումը մասնակի չեղարկվել է

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) վաղաժամ չեղարկել է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիաների որակազրկումը: Այդ մասին հայտնում է IWF մամուլի ծառայությունը:

Մշտադիտարկման արդյունքում, որը սկսվել էր որակազրկման պահից, Դիտարկման անկախ խումբը, որի անդամները դոպինգի դեմ պայքարի անկախ փորձագետներ են, պարզել է, որ բոլոր երեք ֆեդերացիաները կատարել են հակադոպինգային գործունեության հետ կապված մի շարք պայմաններ՝ այդ թվում $50.000 անդամավճար են մուծել որպես ավանդ իրենց երկրներում IWF կողմից հակադոպինգային գործունեության ընդլայնմանը:

Այդպիսով, ՀՀ ներկայացուցիչները կարող են հունիսի 19-ից մասնակցել երիտասարդական մրցումներին, իսկ օգոստոսի 19-ից՝ պատանեկան և մեծահասակների մրցումներին: Սակայն, Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան իրավունք չունեն մրցումներ կազմակերպել և IWF միջոցառումներ: Այդ երկրները նաև չեն կարող ձայնի իրավունքով մասնակցել կազմակերպության կոնգրեսին:

Հայաստանի հավաքականը որակազրկվել էր IWF Գործկոմի կողմից 2017-ի սեպտեմբերի 30-ին: Հավաքականը մեկ տարի ժամկետով զրկվել էր մրցումներին մասնակցելու իրավունքից: Որակազրկվել էին նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, ՌԴ և Ուկրաինայի ազգային ֆեդերացիաները, որոնց մարզիկները, ինչպես պարզվեց 2008 և 2012-ի Օլիմպիադաներից հետո, խախտել են հակադոպինգային կանոնները:

 Ուշագրավ
Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից