Հենրիխ Մխիթարյանն ինքնագրեր կբաժանի Երևանում13 հունիսի 2018 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին ժամը 12:00-13:00-ն, Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Երևանում ինքնագրեր կբաժանի: Միջոցառումը կանցնի Մաշտոցի 24 հասցեում գտնվող Մանկան (Mankan) խանութում, որտեղ վաճառվում են հայ ֆուտբոլիստի անվանական խաղալիքները: «Շնորհակալ եմ MickiToy-ի հաջող թողարկման համար: Շատ շնորհակալ եմ: Երախտապարտ լինելով ձեզ՝ հրավիրում եմ միանալ ինձ հունիսի 16-ին կայանալիք ինքնագրերի բաժանման միջոցառմանը»,- գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում: Հենրիխ Մխիթարյանն արդեն իր անվանական խաղալիքն ունի, որը ստացել է MickiToy անունը: Խաղալիքը նրա արտաքինն ունի և Մխիթարյանի ձայնով խոսում է հայերեն և անգլերեն: Խաղալիքը Հայաստանի հավվաքականի համազգեստով է:Գինը 11.800 դրամ է, այն արդեն վաճառվում է խանութներում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |