«Քայլ դեպի տուն»-ը՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի փոխարեն

«Քայլ դեպի տուն»-ը՝ «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերի փոխարեն

PanARMENIAN.Net - «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերը մեկտեղվել են նոր ծրագրում, որը կոչվում է «Քայլ դեպի տուն»: Այդ մասին հայտնել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ երեխաների ու երիտասարդների համար և անցկացվելու է օգոստոսի 10-24-ը:

Ծրագրին մասնակցելու համար պետք է հայտ լրացնել։

Ավելի վաղ սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել էր, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»: «Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը: Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---