ԵՄ-ն շատ է տարվել Հարավային Կովկասի երկրների քաղաքական իշխանությունների քննադատությամբ17 ապրիլի 2008 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը բավական ետ է մնացել ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Ռուսաստանից իր շահերի ապահովման եւ երկարաժամկետ հարաբերությունների ապահովման մեջ: Այդ բացը արտահայտվեց ԽՍՀՄ փլուզումից հետո, եւ մինչեւ հիմա Եվրոպան չի կարողանում պատշաճ մակարդակով ապահովել քաղաքական եւ տնտեսական կապերի կայուն զարգացումը Հարավային Կովկասի երկրների հետ: Այդ մասին հայտարարել է Համբուրգի (Գերմանիա) բունդեսվերի Բարձրագույն ակադեմիայի միջազգային անվտանգության գիտական ֆորումի անդամ, պրոֆեսոր Յոհանես Ռաուն: Նրա խոսքերով, դա մեծ բացթողում է եւ վերջին մեկուկես տարում Եվրոպան փորձում է դա լրացնել, սակայն էական հաջողություններ դեռ չկան:Պատասխանելով հարցին, թե ինչի հետ է կապված, որ Եվրամիությունը չի կարողանում կայուն ձեւով ապահովել իր շահերը Հարավային Կովկասի տարածաշրջանում` Յոհանես Ռաուն հայտարարեց. «ԵՄ-ն շատ է տարվել Հարավային Կովկասի երկրների քաղաքական իշխանությունների քննադատությամբ, խորհուրդներ տալով, այդպիսով անչափ քաղաքականացնելով իր վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ: Ժամանակին, ողջ աշխարհը քննադատում էր ԽՍՀՄ-ին, որովհետեւ նրա քաղաքականությունը կառուցված էր գաղափարախոսական պատճառների վրա, իսկ այսօր նույն ճանապարհով է գնում Եվրոպան` ձգտելով ներկայացնել ժողովրդավարության արեւմտյան մոդելը որպես կատարյալ եւ այլընտրանք չունեցող, որպես քաղաքակրթության գերագույն ձեռքբերում: Դա պարզունակ մոտեցում է: Չի կարելի ժողովրդավարության եվրոպական կամ ամերիկյան մոդելը ներկայացնել որպես օրինակ բոլոր երկրների համար, դա մեծ սխալ է», հաղորդում է 1news.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |