«Սասնա ծռերից» Արթուր Մելքոնյանն ազատ է արձակել14 հունիսի 2018 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանը դատարանի որոշմամբ կալանքից ազատ է արձակվել։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա խափանման միջոցը փոխարինել է չհեռանալու ստորագրությամբ և ազատ արձակել դատարանի դահլիճից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էր միջնորդություն ներկայացրել դատարան` նշելով, որ քաղաքական իրավիճակ է փոփոխվել, նվազում է նրանց վերագրվող արարքի հասարակական վտանգավորության բնույթն ու աստիճանը, ուստի միայն այդ փաստարկը դնել կալանքի հարցում, հիմնավոր չէ։ Մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը չի առարկել։ Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։ Արթուր Մելքոնյանը 7-րդ ազատ արձակվածն է «Սասնա ծռեր» զինված խմբից: Ավելի վաղ, ազատ էին արձակվել նաև խմբի անդամներ Սեդրակ Նազարյանը, Տիգրան Սարգսյանը,Արեգ Կյուրեղյանը,Հովհաննես Վարդանյանը,Արամ Հակոբյանը,Մանվել Աթոյանը: 2016-ի հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |