18 ապրիլի 2008 - 13:37 AMT
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով մեկնում է Լեռնային Ղարաբաղ
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Ստեփանակերտ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այնտեղ նա հանդիպումներ կունենա Արցախի նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արա Հարությունյանի եւ իր պաշտոնակից Գեորգի Պետրոսյանի հետ: