Բրյուսելում ԵՄ-ՀՀ խորհրդի նիստ կանցկացվի14 հունիսի 2018 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որը կվարի ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ ՀՀ պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Գործընկերության խորհուրդը կքննարկի ԵՄ-Հայաստան հարաբերություններն ու Արևելյան գործընկերության ու Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում գործողությունները։ Գործընկերության խորհուրդը կանդրադառնա ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթություններին, հայտնում է Panorama.am-ը ԵՄ կայքի վրա հղումով: ԵՄ-Հայաստան 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախնական կիրարկման մեկնարկից 3 շաբաթ անց, Գործընկերության խորհուրդը կվերանայի տնտեսական, առևտրային ու ոլորտային համագործակցությունը։ Այն նաև կքննարկի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները։ Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն նաև քաղաքական հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մամուլի ազատությունն ու մարդու իրավունքները։ Կողմերը քննարկելու են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Սիրիան ու Իրանը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Սևան ճանապարհը` հաջակցություն տավուշցիների «Որտեղ ակցիա լինի՝ մասնակցելու ենք, չսարքենք սա քաղաքական թեմա», - հայտարարել են ցուցարարները |