ԵԱՀԿ ՄԽ-ն հայկական կողմի հետ քննարկել է ՀՀ և Ադրբեջանի նախարարների հանդիպումը![]() 14 հունիսի 2018 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-14-ը Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայկական կողմի հետ քննարկել են Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների ընթացքն ու դրանց առաջխաղացումը, այդ թվում` մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մակարդակով: Այս մասին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ամփոփելով հայաստանյան այցի արդյունքները՝ համանախագները հայտնել են, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, պաշտպանության և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեսակետներ են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կարևորել կառուցողական միջավայրի ապահովումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել են Երևան ժամանած համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: ![]() ![]() Վարչապետն առաջարկել է Առողջապահության նախարարի պաշտոնում նշանակել Անահիտ Ավանեսյանին Արփի Դավոյանի խոսքով՝ շահարկվում է Սյունիքի անվտանգության, գերիների ու հետպատերազմական իրավիճակի հարցը 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 84-ը, 4 հոգի դեմ է քվեարկել, 2 քվեաթերթիկ անվավեր է համարվել Իրականացվում են սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |