Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը փակ է. Հենապատն է փլուզվել![]() 14 հունիսի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհը հունիսի 14-ի 15:00 դրությամբ փակ է հենապատի փլուզման պատճառով: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարդ իրավիճակների նախարարությունը: Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+800 հատվածում («Հացատուն» սննդի օբյեկտից հետո) hունիսի 12-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում, ինչի հետևանքով սահմանվել են տրանսպորտային երթևեկության այլընտրանքային երթուղիներ: Տարանցիկ բեռնատար ավտոմեքենաների և երթուղային ավտոբուսների երթևեկությունը խորհուրդ է տրվում իրականացնել՝ 1. Մ-4 (Երևան-Սևան-Իջևան)-Մ-16 (Ոսկեպար-Նոյեմբերյան)-Վրաստանի սահման ճանապարհահատվածներով 2. Մ-3 (Երևան-Սպիտակ-Վանաձոր)-Մ-8 (Վանաձոր-Դիլիջան)-Մ-4-Մ-16 Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝ 1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով 2. Վանաձոր-Մ-6-Դսեղ-Մարց ճանապարհահատվածներով Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |