Չիլինգարովը Փաշինյանից դստեր համար ՀՀ քաղաքացիություն է խնդրել14 հունիսի 2018 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային ճանաչում ունեցող ռուսաստանաբնակ գիտնական, օվկիանոսագետ Արթուր Չիլինգարովը խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել իր դստերը: Նա դիմել է այդ խնդրանքով Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ: «Դուստրս խնդրելու է ձեզ ՀՀ քաղաքացիություն տալ իրեն: Նա զբաղվում է բիզնեսով, բարեգործությամբ»,-ասել է Չիլինգարովը, հայտնում է Sputnik Արմենիան: Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը ՀՀ վարչապետի անունից հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, հայտնի գիտնական Յուրի Հովհաննեսյանը, դերասաններ Ստաս Նամինը, Միխայիլ Գալուստյանը, պրոդյուսեր Տիգրան Քյոսայանն ու նրա կինը՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, գործարարներ Վահե Ենգիբարյանը և Կամո Ավագումյանը և այլոք: Ներկա էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը,Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել են Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |