Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը14 հունիսի 2018 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Առաջինը մարզադաշտ են դուրս եկել Ռուսաստանի Դաշնության և Սաուդյան Արաբիայի հավաքականները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա է ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: Ներկա են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, որոնք ժամանել են Մոսկվա՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվելու նպատակով: Հունիսի 13-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կարմիր հրապարակում ներկա են գտնվել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը նվիրված գալա-համերգին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք այլ պետությունների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |