Մեթյու Բրայզա. Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ «ամենամոտ ապագայում»

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով կարող է կայանալ «ամենամոտ ապագայում»: Այդ մասին հինգշաբթի լրագրողներին է հաղորդել ԱՄՆ պետքարտուղրաի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ԱՄՆ Կոնգրեսին կից Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության երկկուսակցական հանձնաժողովի (Հելսինկիի հանձնաժողով) նիստում «Հայաստանն ընտրություններից հետո» լսումների ժամանակ: Նա միանշանակ պատասխան չի տվել, թե հատկապես երբ տեղի կունենան Ալիեւի եւ Սարգսյանի բանակցությունները:



Մ.Բրայզայի խոսքերով, նման հանդիպման կազմակերպումը «ամիսների գործ կարող է լինել»: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները, որոնք պետք է նախապատրաստեն երկու երկրների նախագահների բանակցությունները, «կարող են հանդիպել մոտավորապես մեկ ամսից», հայտարարել է ամերիկացի դիվանագետը:



Ընդ որում նա կրկին հաստատել է, որ ըստ Վաշինգտոնի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը ռազմական լուծում չունի: Ըստ ԱՄՆ-ի, այն պահանջում է փոխզիջումային «քաղաքական պայմանավորվածություններ» Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների կողմից, պարզաբանել է Բրայզան: Նա նաեւ չի համաձայնվել այն ենթադրության հետ, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որտեղ նախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, ըստ էության այլեւս արդյունավետ չէ: Խմբի աշխատանքը «հսկայական արժեք» ունի եւ «չափազանց օգտակար» է, համոզված է պետքարտուղարի օգնականի տեղակալը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---