Փաշինյան. Եթե պարզվի, որ դատավորը գործում է որևէ շահագրգռությունից, «վայը եկել և տարել է»

Փաշինյան. Եթե պարզվի, որ դատավորը գործում է որևէ շահագրգռությունից, «վայը եկել և տարել է»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակման ընթացքում անդրադարձել է ԱԺ «Հանրապետական» պատագավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը՝ նշելով, որ չի պատրաստվում կոռուպցիայի հետ «որևէ կոմպրոմիսի գնալ»: Նա ասել է, որ դատարաններին որևէ հրահանգ չեն տալու, բայց եթե պարզվի, որ կան դատավորներ, որոնք գործում են «որևէ շահագրգռությունից ելնելով, ապա վայը եկել և տարել է նրանց»:

«Եթե պարզվել է, որ դատարանները դեռ շարունակում են զանգեր ստանալ մարդկանցից, ումից նախկինում ստացել են՝ ուրեմն նրանք մտածելու շատ բան ունեն: Ուզում եմ հստակ արձանագրենք, որ Գրիգորյանի ձերբալակությունը կապված չէ միայն մեծ քանակության ապօրինի զենք-զինամթերք ունենալու հետ, դա կապված է նաև այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները գողանալու և յուրացնելու մեջ», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ այո, Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, սակայն «նույնիսկ հերոսներն իրավունք չունեն առաջնագծում ծառայող զինվորին տրված օրգնությունն իրացնելու»:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---