164 դպրոցի տնօրենը՝ զինվորի օգնությունը յուրացնելու մասին. Վստահ էինք, որ տեղ է հասել

164 դպրոցի տնօրենը՝ զինվորի օգնությունը յուրացնելու մասին. Վստահ էինք, որ տեղ է  հասել

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութում երևում են Ապրիլյան պատերազմի օրերին Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից առաջնագծի զինվորներին գրված նամակները, որոնք տեղադրված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերի մեջ: Ինչպես պարզվել է, այս արկղերը զինվորներին հասնելու փոխարեն հայտնվել են ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը:

PanARMENIAN.Net – ի հետ զրույցում Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանն ասաց, որ «բարկացած են, և շատ ցավալի իրողություն է»:

«Մենք վստահ էինք, որ Ապրիլյան պատերազմի օրերին դպրոցի հավաքած օգնությունը հասել է զինվորներին: Օգնությունը տեղափոխելու ողջ գործընթացը նկարահանվել է «Զինուժ» հաղորդաշարով, ներկա է եղել նաև պաշտպանության նախարարության աշխատակիցը», - նշել է Ներսիսյանը:

Նա պատմեց, որ պատերազմի օրերին զինվորների համար նաև դրամահավաք են իրականացրել աշակերտների և ուսուցիչների շրջանում:

«Ով, ինչքանով կարողացել է՝ մասնակցել է: Այս ժամանակ ուսուցիչներն աշակերտներին հանձնարարել են նաև նամակներ գրել զինվորներին», - պատմեց Ներսիսյանը:

Դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղադրված է պաշտպանության նախարարության երախտիքի նամակը տնօրեն Ներսիսյանին՝ ՊՆ ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Վ. Ավետիսյանի ստորագրությամբ:

Էջում հրապարակված լուսանկարներում երևում է զինվորների օգնությունը տեղափոխելու գործընթացը աշակերտների մասնկացությամբ:

Հունիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---