Վարչապետը՝ Գրիգորյանի գործի մասին. Բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխան տան18 հունիսի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին կառավարության արտահերթ նիստ է գումարվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի յուրացումների հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին ասել է, որ կառավարությունը գործ ունի Հայաստանի երրորդ Հանրապետության «ամենամեծ կոռուպցիոն բացահայտման» հետ, և դրա բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանատվության ենթարկվեն: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանին և այն աշխատակիցներին, որոնք մշակել են գործողությունը: «Ես հույս ունեմ, որ այս գործի քննությունը կընթանա պատշաճ մակարդակով, ինչպես ես, անյպես էլ հայ հանրությունը չի տեսնում որևէ խնդիր, որ այս գործի մասնակիցները բացահայտվեն՝ անկախ իրենց կոչումներից, պաշտոններից և այլ հարակից հանգամանքներից: Հիմա արդեն փաստացի կարող ենք արձանագրել, որ երկար տարիներ մեր արած այն պնդումները, որ երկիրը սիստեմատիկ կերպով թալանվում է, հիմնավորվում են: Այս թալանի բոլոր մասնակիցները պետք է բացահայտվեն և պատասխանտցության կանչվեն», - ասել է Փաշինյանը: Վարչապետն ասել է նաև, որ առաջիկայում կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իրավապահ մարմինների դերակատարությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ խորհրդակցություն կհրավիրվի: «Իրավապահ համակարգը լրջորեն պետք է մեծացնի իր արդյունավետությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Այս թեմային մենք կանդրադառնանք առաջիկայում հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում, և դա այդ ձևաչափով կլինի մեր վերջին խոսակցությունը, որից հետո մենք բոլորս պիտի ակնկալենք կոնկրետ արդյուքններ», - ասել է նա: Հուլիսի 17-ի երեկոյան ԱԱԾ-ն հրապարակել է Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանն ու ամառանոցում խուզարկության տեսագրությունը․ մեծ քանակությամբ զենք-զինամթերքից բացի, առգրավվել է հսկայական քանակի բանակին պատկանող գույք ու սնունդ, Ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների, եկեղեցու ու քաղաքացիների կողմից բանակ ուղարկած օգնություն, որն օգտագործվել էր Գրիգորյանի կենդանիներին կերակրելու համար, ինչպես նաև՝ բանակին նվիրաբերած ավտոմեքենաներ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |