Մոսկվայում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 93-ամյակին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) Մոսկվայի բաժանմունքը միջոցառում կանցկացնի նվիրրված Հայոց ցեղասպանության 93-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՌՀՄ-ում, միջոցառմանը կցուցադրվի 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր գեղարվեստական ֆիլմ:



1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Իշխող երիտթուրքական «Միասնություն եւ առաջընթաց» կուսակցության կազմակերպած էթնիկ զտման արդյունքում բնաջնջվեց 1,5 մլն հայ, եւս 500 հազարը անօթեւան մնացին: Հայոց ցեղասպանությունը հիմք ծառայեց հայկական Սփյուռքի առաջացման համար, որը կազմում է շուրջ 5 մլն մարդ, սփռված ողջ աշխարհով մեկ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---