«Կոմերսանտ»․ ՀՀ-ն մինչև 2024-ը 12 հատ ՍՈւ-30ՍՄ կարող է գնել19 հունիսի 2018 - 15:09 AMT PanARMENIAN.Net - ՍՈւ-30ՍՄ կործանիչները կարող են հայտնվել հայկական զինանոցում մինչև 2024 թվականը, Երևանը պլանավորում է ձեռք բերել առնվազն 1 էսկադրիլիա՝ 12 հատ օդանավ։ Այս մասին է հայտնում ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականն՝ իր աղբյուրներին վկայակոչելով։ Ըստ հրապարակման, Երևանը հետաքրքրվում էր ՍՈւ-30ՍՄ-ներով 2010 թվականից սկսած՝ նպատակ ունենալով թարմացնել ՍՈւ-25-երից ու ՍՈւ-27-երից կազմված ավիապարկը (Սու-27-եր ՀՀ օդուժի կազմում չկան – խմբ․)։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արտոնել էր օդանավերի մատակարարումը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Կողմերը բազմիցս քննարկել էին գործարքի իրականացման հնարավորությունը, ՀՀ-ն պիտի գներ օդանավերը ներռուսաստանյան գներով։ Միաժամանակ ՀՀ-ն գնել էր «Իսկանդեր» համակարգեր ու $300 մլն վարկեր էր վերցրել՝ ռուսական զենք գնելու համար։ Աղբյուրի հաղորդմամբ, վերջին անգամ կողմերն անդրադարձել են թեմային հայկական «թավշյա հեղափոխությունից» առաջ, որի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ձեռքբերումը հետաձգվում է մինչև 2024 թվականը։ Հեղափոխությունից հետո զենքի հարցերով ակտիվ բանակցություններ չեն եղել, սակայն, հիշեցնում է պարբերականը, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել էֆեկտիվ դարձնել համագործակցությունը։ Պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը զբաղվում էր զինամթերքի հարցերով ու լավ կապեր ունի ՌԴ ռազմարդյունաբերական համալիրում։ Մոսկվան էլ հույս ունի սկսել իրականացնել գործարքը որքան հնարավոր է շուտ։ Դա անհրաժեշտ է Իրկուտսկի ավիաշինական գործարանի հզորությունները մինչև 2022 թվականը բեռնելու համար․ 2022-ից հետո ՍՈՒ-30ՍՄ-ի արտադրությունը դադարեցվելու է, շեշտն էլ դրվելու է ՍՈՒ-35-ի վրա, որն արտադրվում է Ամուրի Կոմսոմոլսկում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 17-ին հրապարակել էր լուսանկար ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուական խցիկից, գրելով, որ այն աշխարհի լավագույն կործանիչներից մեկն է։ Փորձագիտական որոշ շրջանակներ մեկնաբանել էին հրապարակումը որպես օդանավերի ձեռքբերման վերաբերյալ ակնարկ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |