Անապահով ընտանիքների համար ջրի սակագինը կարող է վերանայվել19 հունիսի 2018 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրի հետ քննարկել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը: Այս մասին հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը: Նշվում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին: Ավելի վաղ, կառավարության նիստի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվաքծների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիլոլ Փաշինյանի՝ էլէներգիայի և գազի գնի վերանայման հանձնարարականին, ասել էր, որ սոցիալապես անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը 10 դրամով նվազեցնելու հնարավորություն կա: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |