Միհրան Պողոսյան. Ուրախ կլինեմ, որ «օֆշորի գործը» վերաբացվի19 հունիսի 2018 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե «ուրախ կլինի, եթե օֆշորի գործը վերաբացվի», հայտնում է Panorama.am-ը: «Ուրախ կլինեմ, որ օֆշորի գործը վերաբացվի, և դուք անձամբ տեսնեք, որ այն, ինչ եղել է ժամանակին, այն հայտարարությունները, որ եղել են իմ կողմից ժամանակին, եղել է միայն ճշմարտություն»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Անդրադառնալով ԱԱԾ-ի վերջին բացահայտումներին, նա ասել է՝ ամեն ինչ «պետք է հիմնավորվի փաստերով»: «Հետք» պարբերականը հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը: «Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերության: Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում է հայտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին՝ հրաժարական տալով։ 2017-ի հունվարի 24-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործով վարույթը կարճել է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |