Dundee-ի նախկին տնօրենը հայտարարել է 2015-ին բանակ ուղարկած դիզելի յուրացման մասին19 հունիսի 2018 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Կապանի լեռնահարստացման կոմբինատի նախկին շահագործող, կանադական «Dundee Precious Metals» ընկերության հայաստանյան մասնաճյուղի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը հայտարարել է 2015 թվականին իր կողմից բանակին նվիրած դիզելի յուրացման մասին։ «2015-թվականին, ՀՀ հարավում գտնվող X զորամասի հրամանատարի խնդրանքով 20 տոննա դիզվառելիք եմ ուղարկել նույն զորամաս որպես օգնություն ՀՀ Զինված ուժերին։ Որոշ ժամանակ անց ինձ տեղեկացրել են որ դիզվառելիքը երբեք զորամաս չի հասել, և հրամանատարի հրահանգով 20 տոննա դիզվառելիքը թափվել է այդ քաղաքի բենզինալցակայաններից մեկում, մնացածը թողում եմ ձեր ենթադրության։ Պատրաստ եմ վերադառնալ Հայաստան և ցուցմունք տալ այս հարցով», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ «Ոչ մէկը թող չզարմանա, որ ընկերությունը վնասով վաճառել ենք և հերացել Հայաստանից», - նշել է նա։ 2016 թվականին կանադական «Dundy Precious Metals» ընկերությունը վաճառել է Կապանի լեռնարարստացման կոմբինատը ռուսաստանյան Polymetal ընկերությանը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |