Ոստիկանությունը ստուգումներ է անում «Սեքյուրիթի Դրիմում»

Ոստիկանությունը ստուգումներ է անում «Սեքյուրիթի Դրիմում»

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում երթևեկությունը վերահսկող արագաչափեր և տեսախցիկներ տեղադրող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Նա մանրամասներ չհայտնեց, ասաց, որ շուտով պաշտոնական հաղորդագրություն կտարածվի:

2014 թվականին ՀՀ ճանապարհային ոստիկանությունը ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կքնել: Մինչև 2016 թվականը ընկերության տեղադրած արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների դիմաց վարորդների վճարած տուգանքների 50%-ը պատկանում էր ընկերությանը, մյուս 50%-ը մտնում էր պետական բյուջե: Վերջին երկու տարում, ըստ պաշտոնական տեղեկատվության, այդ տուգանքներն ամբողջությամբ պետական բյուջե են մտել:

 Ուշագրավ
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ
Պն-ն հորդորում է զերծ մնալ ինքնակամ աշխատանքներ իրականացնելուց